Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՀՀ ԿԲ. ԱՊԱԴՈԼԱՐԱՅՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ԴՈԼԱՐԱՅՆԱՑՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՆՎԱԶԵԼ Է 9.6%-ՈՎ
23/04/2011 13:37
Կիսվել

ՀՀ ԿԲ. ԱՊԱԴՈԼԱՐԱՅՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ԴՈԼԱՐԱՅՆԱՑՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՆՎԱԶԵԼ Է 9.6%-ՈՎ

2011 թվականի առաջին եռամսյակում ՀՀ ԿԲ կողմից դրամավարկային պայմանների աստիճանական խստացման պայմաններում ՀՀ միջբանկային և ներբանկային ռեպո շուկաներում միջին տոկոսադրույքը նախորդ եռամսյակի նկատմամբ ավելացել է 0.54 տոկոսային կետով և կազմել 7.6%: Չնայած դրան, առկա իրացվելիության պայմաններում պետական պարտատոմսերի առաջնային շուկայում նախորդ եռամսյակի նկատմամբ արձանագրվել են տոկոսադրույքների նվազման միտումներ. մինչև 1 տարի ժամկետայնությամբ պարտատոմսերի միջին տոկոսադրույքը նվազել է 1.21 տոկոսային կետով և կազմել 7.9%, իսկ միջնաժամկետ պարտատոմսերի միջին տոկոսադրույքը նվազել է 0.68 տոկոսային կետով և կազմել 13.7%:
 
ՀՀ ԿԲ-ի կողմից «Բիզնես 24»-ին տրամադրված տվյալների համաձայն, հաշվետու եռամսյակում ՀՀ ֆինանսական շուկայում դիտարվել են նաև հետևյալ զարգացումները.  2011թ. առաջին եռամսյակում արտարժույթի շուկայում դրամի միջին շուկայական փոխարժեքը, նախորդ եռամսյակի հաեմատությամբ, ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 1.48%-ով` կազմելով 366.14 դրամ, Եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 2.1%-ով` կազմելով 500.96 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 6.25%-ով` կազմելով 12.53 դրամ:
 
Հարկ է նշել, որ չնայած վերաֆինանսավորման տոկոսադրույքի աստիճանական բարձրացմանը, շարունակվում է պահպանվել վարկավորման ծավալների աճը, որը վերջին 12 ամիսների ընթացքում կազմել է 29%: Ընդ որում, վարկավորման ընդհանուր ծավալում գերակշռել է արտարժութային միջոցներով վարկավորումը: Միայն 2011թ. առաջին եռամսյակում տրամադրված 55 մլրդ վարկերի շուրջ 44 մլրդ դրամը տրամադրվել է արտարժույթով: Նշենք, որ ՀՀ ԿԲ խորհուրդն իր վերջին նիստում վարկավորման աճի նման տեմպերը մտահոգիչ էր համարել` համախառն պահանջարկի աճի միջոցով ապագայում գնաճային ռիսկեր առաջացնելու առումով:
 
Արտարժութով վարկավորման մեծ ծավալների պայմաններում եռամսյակի ընթացքում արտարժութային ավանդներն առաջանցիկ` 7.3% (բացառելով փոխարժեքի փոփոխության ազդեցությունը` 6%-ով) աճ են արձանագրել դրամայինի նկատմամբ (0.7%)` հանգեցնելով դրամային զանգվածի 4.7%-ով նվազման, փողի զանգվածի 0.5%-ով աճի: Ագրեգատների 12-ամսյա զարգացումները, արտացոլելով ապադոլարայնացման միջոցառումների արդյունքները, ցույց են տալիս, որ դրամային զանգվածն առաջանցիկ` 22.8% աճ է ունեցել փողի զանգվածի համեմատությամբ` 11.9%, նմանապես` դրամային և արտարժութային ավանդների 12-ամսյա աճերը կազմել են համապատասխանաբար` 40.4% և 1.2% (բացառելով փոխարժեքի փոփոխության ազդեցությունը 8.5%-ով): Արդյունքում, 12-ամսյա կտրվածքով, դոլարայնացման մակարդակը նվազել է 9.6%-ով:
10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01