ՄԵԿ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴՈԼԱՐՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 6 ԱՆԳԱՄ
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից` սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 21.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 171.3 մլն ԱՄՆ դոլար:
Նախորդ շաբաթվա համեմատությամբ դրամով տրամադրված վարկերի ծավալն աճել է 8,4 մլրդ դրամով, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալն աճել է շուրջ 6 անգամ:
Նշենք, որ նախորդ շաբաթվա ընթացքում` սեպտեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 12.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 25.8 մլն ԱՄՆ դոլար: