04/02/2011 16:57
ՄԵԿ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 18.4 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 49.4 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Հունվարի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 18.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 49.4 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Հաշվետու շաբաթվա ընթացքում նախորդ շաբաթվա համեմատությամբ հայաստանյան բանկերը գրանցել են ինչպես դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալների աճ:
Նշենք, որ հունվարի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 17.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 21.9 մլն ԱՄՆ դոլար:
17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
Արծաթ
666.39
-16.58
10:50 18/07/26
10:30 18/07/26
18:24 17/07/26
