Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ – ԲԱՐՁՐ ԳՆԱՃԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ ԿՊԱՀՊԱՆՎԻ ՆԱԵՎ ՄՈՏԱԿԱ ՄԻ ՔԱՆԻ ԱՄԻՍՆԵՐԻՆ
07/02/2011 15:17
Կիսվել

ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ – ԲԱՐՁՐ ԳՆԱՃԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ ԿՊԱՀՊԱՆՎԻ ՆԱԵՎ ՄՈՏԱԿԱ ՄԻ ՔԱՆԻ ԱՄԻՍՆԵՐԻՆ

Այսօր` փետրվարի 7-ին, ՀՀ կենտրոնական բանկը հրավիրել էր մամլո ասուլիս, որի շրջանակներում ներկայացվեց ՀՀ ԿԲ 2011 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագիրը: ՀՀ ԿԲ Դրամավարկային քաղաքականության վարչության ղեկավար Արթուր Ստեփանյանը նախ անդրադարձավ 2010 թվականի զարգացումներին և այնուհետև ներկայացրեց 2011 թվականի առաջին եռամսյակի ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության ծրագիրը: Այսպես, ըստ ԿԲ ներայացուցչի, 2010 թվականի ամբողջ աշխարհում նկատվել են գնաճային ճնշումների ուժգնացում, որն առավելապես պայմանավորված է եղել պարենային ապրանքների միջազգային գների շուրջ 40% աճով: Այս պայմաններում, ըստ Արթուր Ստեփանյանի, զարգացող երկրներում, և հատկապես սպառողական զամբյուղում պարենային ապրանքների մեծ կշիռ ունեցող երկրներում, առավել վառ է արտահայտվել գնաճային միտումները: 
ՀՀ ԿԲ տվյալներով, 2010 թվականին հանրապետությունը գրանցվել է 9,4% գնաճ: Այս ցուցանիշը, ԿԲ Դրամավարկային քաղաքականության վարչության ղեկավարի խոսքերով, համադրելի է ԱՊՀ երկրների և Վրաստանի համապատասխան ցուցանիշների հետ: Անդրադառնալով գնաճի կառուցվածքի, ՀՀ ԿԲ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ  2010 թվականի ընթացքում արձանագրվեց 9.4% գնաճի միայն 7.5 տոկոսային կետը պարենային ապրանքների գների աճի արդյունք է. ներքին գյուղատնտեսական ապրանքների գների աճի հաշվին արձանագրվել է շուրջ 5 տոկոսային կետ գնաճ, ավելի քան 2 տոկոսային կետ՝ ներմուծվող պարենային ապրանքների գների աճի հաշվին:
ՀՀ ԿԲ կանխատեսումների համաձայն,  2011 թվականի առաջին կիսամյակում գնաճը կպահպանվի բարձր մակարդակում.  գնաճի կենտրոնական արժեքը առաջին կիսամյակի ավարտին կանխատեսվում է 9.5%: Երրորդ եռամսյակից սկսած գնաճի տեմպերը կնվազեն, և տարեվերջին կանխատեսվող գնաճի կենտրոնական արժեքը կկազմի 5.3%, ինչը, սակայն, դեռևս բարձր կլինի 12-ամսյա գնաճի 4±1.5% նպատակային թիրախի կենտրոնական արժեքից: 

ՀՀ ԿԲ ներկայացուցչի վստահեցմամբ` դրամավարկային քաղաքականությունն ուղղված է լինելու գնաճի հնարավորինս արագ կրճատմանը: Այս պարագայում ՀՀ ԿԲ նախատեսում է խստացնել դրամավարկային քաղաքանության պայմանները: Անդրադառնալով ՀՀ ԿԲ որդեգրած ռազմավարության արդյունավետությանը` Արթուր Ստեփանյանը նշեց, որի գնաճի նպատակադրման ռազմավարությունն ամենաարդյունավետն է:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37