Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀՀ ԿԲ – 2009Թ.-ԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 23.3%-ՈՎ
17/03/2010 17:45
Կիսվել

ՀՀ ԿԲ – 2009Թ.-ԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 23.3%-ՈՎ

ՀՀ կենտրոնական բանկն ամփոփել է 2009թ.-ին վճարահաշվարկային հարաբերությունների զարգացումը և ներկայացրել ամփոփ վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն 2009թ. ընթացքում ՀՀ տարածքում բանկային համակարգով անկանխիկ  վճարումների ծավալը կազմել 14655 մլրդ դրամ (քանակը` 6679525): Ընդ որում` ՀՀ կենտրոնական բանկի վճարային համակարգերով իրականացված վճարումների ծավալը կազմել է 11658 մլրդ դրամ, իսկ քանակը` 2737927: 2009թ. ընթացքում ՀՀ կենտրոնական բանկի վճարային համակարգերով իրականացված անկանխիկ վճարումների ծավալը 2008թ. համեմատ աճել է 28% -ով (2572 մլրդ դրամով), իսկ քանակը` 24%-ով (537656-ով):

ՀՀ կենտրոնական բանկի վճարային համակարգերով իրականացված դրամական փոխանցումների միջին օրական ծավալը (առանց բորսայական գործառնություններ իրականացնելու հետ կապված փոխանցումների) կազմել է մոտ 45 մլրդ դրամ, իսկ քանակը` 10697: Դրամական փոխանցումների միջին օրական ծավալը 2009թ. համեմատ ավելացել է 10 մլրդ դրամով (քանակը 2100-ով): Բորսայական գործառնությունների իրականացման նպատակով ՀՀ կենտրոնական բանկի վճարային համակարգերով փոխանցումների միջին օրական ծավալը կազմել է 125 մլրդ դրամ (ավելացել է 2.7 անգամ):

2009թ. վերջի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի վճարային համակարգերով կատարված վճարումների գերակշիռ մասը իրականացվել է Էլեկտրոնային վճարումների համակարգի միջոցով: Համակարգի մասնակիցների էլեկտրոնային վճարումները միջին հաշվով կազմել են ընդհանուր վճարումների ծավալի 51.3%-ը և քանակի 94.7%-ը: 2008թ. համեմատությամբ էլեկտրոնային վճարումների ծավալն ավելացել է 23.3% (1130 մլրդ դրամով), իսկ քանակը` 23%-ով (489176-ով):

Բացի այդ, բորսայական գործառնությունների իրականացման հետ կապված փոխանցումները կազմել են 32188 մլրդ դրամ: Առևտրային բանկերի կողմից էլեկտրոնային վճարումների համակարգով (առանց բորսայական գործառնություններիրականացնելու հետ կապված փոխանցումների) կատարված վճարումները կազմել են վերջիններիս փոխանցումների ծավալի մոտ 62%-ը (ավելացել են 381 մլրդ դրամով), իսկ քանակի` մոտ 99%-ը: Էլեկտրոնային վճարումների համակարգով իրականացված դրամական փոխանցումների միջին օրական քանակը 2008թ. համեմատ ավելացել է 1911-ով` կազմելով 10133, իսկ ծավալը` 4.4 մլրդ դրամով` կազմելով 23.4 մլրդ դրամ:

Բորսայական գործառնությունների իրականացման հետ կապված միջին օրական փոխանցումները ավելացել են 79 մլրդ դրամ և կազմել 125 մլրդ դրամ: Էլեկտրոնային վճարումների համակարգում մեկ էլեկտրոնային փոխանցման միջին ծավալը, առանց բորսայական գործառնությունների իրականացման հետ կապված փոխանցումների, 2008թ. համեմատ պահպանվել է նույն մակարդակում, որը կազմում է 2.3 մլն դրամ: Էլեկտրոնային վճարումների համակարգով առևտրային բանկերի կողմից բորսայական
գործառնությունների իրականացման հետ կապված փոխանցումների միջին ծավալը կազմել է 1573 մլն դրամ, որն ավելացել է 711 մլն դրամով:

Առևտրային բանկերի կողմից 2009թ. ընթացքում թղթային եղանակով կատարված վճարումները կազմել են վերջիններիս վճարումների ծավալի 31.2%-ը և քանակի 0.1%-ը (2008թ. համեմատ ծավալը ավելացել է 1.9 անգամ, քանակը` 0.7 անգամ): ՀՀ կենտրոնական բանկի միջոցով թղթային եղանակով իրականացված վճարումների միջին օրական քանակը կազմել է 548 փոխանցում` 20 մլրդ դրամ ծավալով (2008թ. համեմատ փոխանցումների միջին օրական ծավալը ավելացել է 6.6 մլրդ ՀՀ դրամով), իսկ մեկ թղթային փոխանցման միջին ծավալը 2008թ. համեմատ նվազել է մոտ 2 մլն դրամով և կազմել է 37 մլն դրամ: Նշված փոխանցումները հիմնականում պայմանավորված են ավանդային և ռեպո գործառնություններով, ինչպես նաև գանձապետական փոխանցումներով: 2009թ. ընթացքում ՀՀ կենտրոնական բանկի միջոցով առևտրային անկերի միջև թղթային եղանակով իրականացվել է 38 մլրդ դրամ ծավալով 49 փոխանցում (ծավալը նվազել է` 18%):

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2