Ֆինանսական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
ՀՀ ԿԲ-Ն ԿՐԿԻՆ ԹԱՆԿԱՑՆՈՒՄ Է ՓՈՂԸ. ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԲԱՐՁՐԱՑՎԵՑ ԵՎՍ 0.25 ՏՈԿՈՍԱՅԻՆ ԿԵՏՈՎ
13/04/2011 11:09
Կիսվել

ՀՀ ԿԲ-Ն ԿՐԿԻՆ ԹԱՆԿԱՑՆՈՒՄ Է ՓՈՂԸ. ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԲԱՐՁՐԱՑՎԵՑ ԵՎՍ 0.25 ՏՈԿՈՍԱՅԻՆ ԿԵՏՈՎ

2011 թվականի ապրիլի 12-ին հրավիրված իր նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշում է ընդունել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` սահմանելով այն 8.5%: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
 
2011 թվականի մարտին արձանագրվել է 0.8% գնաճ: Չնայած սպառողական զամբյուղի նոր կշիռների հիման վրա հունվար և փետրվար ամիսների վերագնահատված գնաճը նվազեցրել է մարտի 12-ամսյա ցուցանիշը, այդուհանդերձ, այն դեռևս բավականին բարձր է` 11.5%: Ընդ որում, վերջինիս 8.3 տոկոսային կետը պայմանավորել է պարենային ապրանքների գների աճը:
 
Խորհուրդն իր նիստում արձանագրել է, որ ներկայումս պարենային ապրանքների միջազգային շուկաներում դիտվում է գների աճի տեմպերի անկում: Սակայն, 2011 թվականի առաջին եռամսյակում դրանց աճը գերազանցել է կանխատեսումները, ինչն առաջիկա ժամանակահատվածի համար ներքին տնտեսությունում կպահպանի արտաքին գնաճային ճնշումները, գնաճի երկրորդային ազդեցությունները, գնաճային սպասումները:
 
Խորհուրդը նաև իրատեսական է համարում, որ գյուղատնտեսության ոլորտում ձեռնարկված միջոցառումները կնպաստեն 2010 թվականի արդյունքներով այդ ճյուղում կրճատված առաջարկի վերականգմանը արդեն իսկ առաջիկա ամիսներին: Խորհուրդը նաև գտնում է, որ 2011թ. տարեսկզբից դրամավարկային պայմանների խստացումը, հարկաբյուջետային քաղաքականության զսպող ազդեցությունը համախառն պահանջարկի ձևավորման վրա, պետական այլ կառույցների աջակցությունը հակագնաճային միջոցառումների իրականացման գործընթացում իրական նախադրյալներ կստեղծեն գնաճը 2011 թվականի երկրորդ կեսից նպատակային միջակայք վերադարձնելու համար:
AMP
06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88