ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 01/12/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 1-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն դոլարի և ֆունտի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի աճ, իսկ ռուբլու և եվրոյի նկատմամբ դրամի փոխարժեքը նվազել է:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0,09 դրամով և կազմել 385,67 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 0,30 դրամով և կազմել 637,40 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 0,67 դրամով և կազմել 580,90 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել 13.25 դրամ մեկ ռուբլու դիմաց: