ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 02/06/10
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 2-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.10 դրամով և կազմել 376.87 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.76 դրամով և կազմել 460.54 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 12.09 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 5.95 դրամով և կազմել 552.68 դրամ մեկ ֆունտի դիմաց: