ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 03/11/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` նոյեմբերի 3-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ֆունտի, ռուբլու և եվրոյի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի աճ, իսկ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը նվազել է:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.06 դրամով և կազմել 386.47 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 4,19 դրամով և կազմել 629,29 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3,20 դրամով և կազմել 567,53 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.05 դրամով և կազմել 13,20 դրամ մեկ ռուբլու դիմաց: