ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 07/10/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` հոկտեմբերի 7-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն դոլարի, ռուբլու և եվրոյի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի նվազում, իսկ ֆունտի նկատմամբ դրամի փոխարժեքն աճել է:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.59 դրամով և կազմել 385,57 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 0,48 դրամով և կազմել 567,52 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0,05 դրամով և կազմել 12.96 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 1,41 դրամով և կազմել 612,75 դրամ մեկ ֆունտի դիմաց: