ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 08/10/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` հոկտեմբերի 8-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ֆունտի, դոլարի, ռուբլու և եվրոյի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի նվազում:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.07 դրամով և կազմել 385,64 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 5,82 դրամով և կազմել 618,57 դրամմեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 2,07 դրամով և կազմել 569,59 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.07 դրամով և կազմել 13,03 դրամ մեկ ռուբլու դիմաց: