ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 08/12/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` դեկտեմբերի 8-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ֆունտի, դոլարի, ռուբլու նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի աճ, իսկ եվրոյի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքը նվազել է:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.21 դրամով և կազմել 384,80 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 0,96 դրամով և կազմել 628,69 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.42 դրամով և կազմել 571,42 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.20 դրամով և կազմել 12,78 դրամ մեկ ռուբլու դիմաց: