ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 09/10/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` հոկտեմբերի 9-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն դոլարի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի նվազում, իսկ ֆունտի և եվրոյի նկատմամբ դրամի փոխարժեքն աճել է:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.20 դրամով և կազմել 385,84 դրամ մեկ դոլարի դիմաց:Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 2.96 դրամով և կազմել 615.61 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.44 դրամով և կազմել 568.15 դրամ մեկեվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը պահպանվել է նույն մակարդակի վրա` 13,03 դրամ մեկ ռուբլու դիմաց: