ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔՆ ԱՃԵԼ Է 10/09/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` սեպտեմբերի 10-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ֆունտի, դոլարի, ռուբլու և եվրոյի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի աճ:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.06 դրամով և կազմել 377.11 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2,20 դրամով և կազմել 548,73 դրամ մեկ եվրոյի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 1,61 դրամով և կազմել 622.83 դրամ մեկ ֆունտի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.14 դրամով և կազմել 12.24 դրամ մեկ ռուբլու դիմաց: