ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 10/11/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` նոյեմբերի 10-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ֆունտի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի աճ, ռուբլու և եվրոյի նկատմամբ դրամի փոխարժեքը նվազել է, իսկ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը պահպանվել է նույն մակարդակի վրա:
Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 5,85 դրամով և կազմել 646,83 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 0,12 դրամով և կազմել 581,08 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել 13,50 դրամ մեկ ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի փոխարժեքը պահպանվել է նույն մակարդակի վրա` 387,72 դրամ մեկ դոլարի դիմաց: