ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 11/12/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` դեկտեմբերի 11-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ֆունտի, ռուբլու և եվրոյի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի անկում, իսկ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքն աճել է:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.27 դրամով և կազմել 383,63 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 1,33 դրամով և կազմել 626,01 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 1,18 դրամով և կազմել 566,01 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.24 դրամով և կազմել 12,78 դրամ մեկ ռուբլու դիմաց: