ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 11/11/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` նոյեմբերի 11-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ֆունտի, դոլարի, ռուբլու և եվրոյի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի անկում:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0,29 դրամով և կազմել 388,01 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 3,43 դրամով և կազմել 650,27 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 2,06 դրամով և կազմել 583,14 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 13,55 դրամ մեկ ռուբլու դիմաց: