ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 12/01/10
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` հունվարի 12-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն դոլարի, ֆունտի և եվրոյի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի աճ, իսկ ռուբլու փոխարժեքը մնացել է անփոփոխ:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0,13 դրամով և կազմել 378,08 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1,36 դրամով և կազմել 547,84 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը պահպանվել է նույն մակարդակի վրա` 12,87 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 0,55 դրամով և կազմել 610, դրամ մեկ ֆունտի դիմաց: