
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 13/01/10
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` հունվարի 13-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն դոլարի, եվրոյի և ֆունտի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի անկում, իսկ ռուբլու նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի աճ:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0,06 դրամով և կազմել 378,14 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 0,28 դրամով և կազմել 548,11 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0,09 դրամով և կազմել 12,77 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 3,88 դրամով և կազմել 613,91 դրամ մեկ ֆունտի դիմաց: