ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 13/10/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` հոկտեմբերի 13-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն դոլարի և ֆունտի նկատմամբ դրամի փոխարժեքն աճել է, իսկ եվրոյի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի նվազում:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.26 դրամով և կազմել 385,61 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.31 դրամով և կազմել 569.31 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը պահպանվել է նույն մակարդակի վրա` 13.05 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 2.53 դրամով և կազմել 606.22 դրամ մեկ ֆունտի դիմաց: