ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 14/07/10
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 14-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.48 դրամով և կազմել 365.33 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 5,61 դրամով և կազմել 464,37 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0,08 և կազմել 11.96 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 5.82 դրամով և կազմել 557.02 դրամ մեկ ֆունտի դիմաց: