ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 14/10/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` հոկտեմբերի 14-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն դոլարի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի աճ, իսկ ֆունտի, եվրոյի և ռուբլու նկատմամբ դրամի փոխարժեքը նվազել է:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0,09 դրամով և կազմել 385,52 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 10,96 դրամով և կազմել 617,18 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 4,88 դրամով և կազմել 574,46 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0,04 դրամով և կազմել 13,10 դրամ մեկ ռուբլու դիմաց: