ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 15/02/10
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 15-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.14 դրամով և կազմել 381.12 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.95 դրամով և կազմել 518.67 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոփոխվել և պահպանվել է մեկ ռուբլու դիմաց 12.61 դրամ մակարդակում: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 0.18 դրամով և կազմել 597.18 դրամ մեկ ֆունտի դիմաց: