
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 21/10/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` հոկտեմբերի 21-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ֆունտի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի անկում, իսկ դոլարի և եվրոյի նկատմամբ դրամի փոխարժեքն աճել է:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.44 դրամով և կազմել 387.18 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 5.67 դրամով և կազմել 641.32 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.12 դրամով և կազմել 578.80 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը պահպանվել է նույն մակարդակում` 13,28 դրամ մեկ ռուբլու դիմաց: