
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 21/12/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` դեկտեմբերի 21-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ֆունտի, դոլարի, ռուբլու և եվրոյի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի աճ:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1,17 դրամով և կազմել 373,97 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 4,60 դրամով և կազմել 535,53 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 12,22 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 4,96 դրամով և կազմել 603,40 դրամ մեկ ֆունտի դիմաց: