ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 24/03/10
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 24-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 4.93 դրամով և կազմել 394.40 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 12.42 դրամով և կազմել 527.55 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.26 դրամով և կազմել 13.31 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 8.42 դրամով և կազմել 590.89 դրամ մեկ ֆունտի դիմաց: