ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 25/09/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` սեպտեմբերի 25-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ռուբլու և դոլարի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի անկում, իսկ ֆունտի և եվրոյի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքն աճել է:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1,21 դրամով և կազմել 385,88 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0,99 դրամով և կազմել 566,78 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 12.82 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 5,75 դրամով և կազմել 618,26 դրամ մեկ ֆունտի դիմաց: