
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 26/10/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` հոկտեմբերի 26-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ֆունտի, դոլարի, ռուբլու և եվրոյի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի աճ:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.17 դրամով և կազմել 384.68 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 6.19 դրամով և կազմել 628.07 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.33 դրամով և կազմել 578.44 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 13,32 դրամ մեկ ռուբլու դիմաց: