ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 26/11/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` նոյեմբերի 26-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն դոլարի և ռուբլու նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի աճ, իսկ ֆունտի և եվրոյի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքը նվազել է:
ԱՄՆդոլարի փոխարժեքը նվազել է 0.10 դրամով և կազմել 386,19 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 6,15 դրամով և կազմել 639.03 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.32 դրամով և կազմել 582.41 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.08 դրամով և կազմել 13,35 դրամ մեկ ռուբլու դիմաց: