ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 2710/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` հոկտեմբերի 27-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ֆունտի և դոլարի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի անկում, իսկ եվրոյի և ռուբլու նկատամամբ դրամի փոխարժեքն աճել է:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.40 դրամով և կազմել 385.08 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 3.54 դրամով և կազմել 631.61 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 5.14 դրամով և կազմել 573.31 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.09 դրամով և կազմել 13.21 դրամ մեկ ռուբլու դիմաց: