ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 29/12/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` դեկտեմբերի 29-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ֆունտի, դոլարի և եվրոյի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի անկում, իսկ ռուբլու նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքն աճել է:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0,29 դրամով և կազմել 377,61 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 2,00 դրամով և կազմել 544,78 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.10 դրամով և կազմել 12,62 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 2,31 դրամով և կազմել 605,12 դրամ մեկ ֆունտի դիմաց: