
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 30/09/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` սեպտեմբերի 30-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ֆունտի, եվրոյի և ռուբլու նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի անկում, իսկ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքն աճել է:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.07 դրամով և կազմել 384.28 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.13 դրամով և կազմել 562,24 դրամ մեկ եվրոյի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 6.91 դրամով և կազմել 618.23 դրամ մեկ ֆունտի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 12.81 դրամ մեկ ռուբլու դիմաց: