ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 30/12/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` դեկտեմբերի 30-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն դոլարի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի անկում, իսկ ռուբլու, ֆունտի և եվրոյի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքն աճել է:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0,28 դրամով և կազմել 377,89 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2,54 դրամով և կազմել 542.23 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.12 դրամով և կազմել 12,50 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 5.33 դրամով և կազմել 599.79 դրամ մեկ ֆունտի դիմաց: