ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ AMGN36052110 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ 2009թ. մայիսի 07-ին կայացած ՀՀ պետական միջին ժամկետայնության արժեկտրոնային AMGN36052110 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդին ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 953 000 000 դրամ: Ներկայացված ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը կազմել է 75 000 000 դրամ, ներկայացված ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը`75 000 000 դրամ: Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 500 000 000 դրամ:
Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը կազմել է 13.49 %, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 13.1886%:
Աճուրդին մասնակցել են 5 գործակալ: