Ֆինանսական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – «ԶԲԻԳՆԵՎ ԲՈՆԵԿ» ՆՈՐ ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄ
14/05/2009 10:53
Կիսվել

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – «ԶԲԻԳՆԵՎ ԲՈՆԵԿ» ՆՈՐ ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄ

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկը շրջանառության մեջ է մտցրել նոր արծաթե հուշադրամ: Հուշադրամը թողարկվել է «Համաշխարհային ֆուտբոլի արքաները» միջազգային ծրագրի շրջանակում: Այն նվիրված է Զբիգնև  Բոնեկին:
Հուշադրամի դիմերեսի վերևի կիսաշրջանում պատկերված է «KINGS OF FOOTBALL» մակագրությամբ եզրագծված թագ, որը պահպանում են երկու առյուծներ: Պատկերի ներքևի մասում ֆուտբոլի գնդակ է: Ներքևի կիսաշրջանում նշված է հուշադրամի անվանական արժեքը` «100 ԴՐԱՄ», որից ներքև  Հայաստանի Հանրապետության զինանշանն է: Զինանշանի երկու կողմում թողարկման տարեթիվն է` ձախում «20», աջում` «09»: Զինանշանից աջ ներքևում  Լեհաստանի դրամահատարանի առևտրային նիշն է: Եզրաշուրթի շրջագծով վերևում` հայերեն, իսկ ներքևում անգլերեն մակագրված են` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:
Հհուշադրամի դարձերեսին Լեհաստանի դրոշի գունային ֆոնի վրա Զբիգնև Բոնեկի դիմապատկերն է, որից ձախ ֆուտբոլի գնդակ է: Դիմապատկերի ներքևի  ձախում ձևավորող հեղինակի խորագիրն է: Ներքևում  Զբիգնև Բոնեկի  ստորագրությունն է: Եզրաշուրթի վերևում  շրջագծով մակագրված է «ZBIGNIEW    BONIEK»:
Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:
Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր:
Ուրվագծերի հեղինակն է Լեհաստանի դրամահատարանի դիզայներ Ռոբերտ Կոտովիչը: Հուշադրամը դրվագվել է Լեհստանի դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը.

Անվանական արժեքը       100 դրամ
Մետաղը և հարգը        արծաթ, 9250 + 50
Զանգվածը            28,28 + 0,25 գ
Տրամագիծը            38,61 + 0,15 մմ
Որակը                               պրուֆ
Դրամաշուրթը                    հարթ
Տպաքանակը            մինչև 50000 հատ

AMP
27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58