ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՆՎԱԶԵԼ Է
Այսօր` մայիսի 4-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանած փոխարժեքների համաձայն բոլոր հիմնական արժույթների նկատմամբ գրանցվել է դրամի փախորժեքի անկում:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը ՀՀ դրամի նկատմամբ աճել է 1.71 դրամով և կազմել է 372.61 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը աճել է 2.56 դրամով և կազմել է 554.33 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքը աճել է 0.75 դրամով և կազմել է 495.19 դրամ մեկ եվրոյի դիմաց և ռուսական ռուբլու փոխարժեքը աճել է 0.05 դրամով և կազմել է 11.30 դրամ մեկ ռուբլու դիմաց: