ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 06/05/09
Այսօր` մայիսի 6-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանած փոխարժեքների համաձայն դոլարի և ֆունտի նկատմամբ գրանցվել է դրամի փախորժեքի անկում, դրամի փոխարժեքի աճ գրանցվել է եվրոյի և ռուբլու նկատմամբ:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը ՀՀ դրամի նկատմամբ աճել է 0.23 դրամով և կազմել է 372.79 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը աճել է 0.94 դրամով և կազմել է 562.58 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.56 դրամով և կազմել է 496.48 դրամ մեկ եվրոյի դիմաց և ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել է 11.35 դրամ մեկ ռուբլու դիմաց: