ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՆՎԱԶԵԼ Է 09/06/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` հունիսի 9-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ֆունտի, դոլարի, ռուբլու և եվրոյի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի նվազում:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը աճել է 0.43 դրամով և կազմել է 370.53 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը աճել է 12.24 դրամով և կազմել է 598.11 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքը աճել է 2.82 դրամով և կազմել է 516.19 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը աճել է 0.01 դրամով և կազմել է 11.84 դրամ մեկ ռուբլու դիմաց: