ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՆՎԱԶՈՒՄ Է ԵՐԿՐՈՐԴ ՕՐՆ ԱՆԸՆԴՄԵՋ 13/05/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` մայիսի 13-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանած փոխարժեքների համաձայն հիմնական արժույթների նկատմամբ կրկին գրանցվել է դրամի փախորժեքի անկում:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը ՀՀ դրամի նկատմամբ աճել է 0.08 դրամով և կազմել է 373.27 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը աճել է 2.01 դրամով և կազմել է 571.29 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքը աճել է 1.23 դրամով և կազմել է 510.63 դրամ մեկ եվրոյի դիմաց և ռուսական ռուբլու փոխարժեքը աճել է 0.06 դրամով և կազմել է 11.68 դրամ մեկ ռուբլու դիմաց: