ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 19/05/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` մայիսի 19-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանած փոխարժեքների համաձայն ռուբլու, եվրոյի և ֆունտի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի անկում, դրամի փոխարժեքը աճել է միայն դոլարի նկատմամբ:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը ՀՀ դրամի նկատմամբ նվազել է 0.60 դրամով և կազմել է 373.18 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը աճել է 8.58 դրամով և կազմել է 578.07 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքը աճել է 6.49 դրամով և կազմել է 509.37 դրամ մեկ եվրոյի դիմաց և ռուսական ռուբլու փոխարժեքը աճել է 0.15 դրամով և կազմել է 11.73 դրամ մեկ ռուբլու դիմաց: