ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 24/08/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` օգոստոսի 24-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն դոլարի, ֆունտի և եվրոյի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի աճ, դրամի փոխարժեքը նվազել է միայն ռուբլու նկատմամբ:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.52 դրամով և կազմել է 375.28 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 0.89 դրամով և կազմել է 618.80 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.44 դրամով և կազմել է 536.84 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.07 դրամով և կազմել է 11.89 դրամ մեկ ռուբլու դիմաց: