
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 27/05/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` մայիսի 27-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանած փոխարժեքների համաձայն ռուբլու, եվրոյի և ֆունտի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի անկում, դրամի փոխարժեքը աճել է միայն դոլարի նկատմամբ:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը ՀՀ դրամի նկատմամբ նվազել է 0.81 դրամով և կազմել է 370.89 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը աճել է 6.66 դրամով և կազմել է 593.13 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքը աճել է 1.88 դրամով և կազմել է 517.95 դրամ մեկ եվրոյի դիմաց և ռուսական ռուբլու փոխարժեքը աճել է 0.08 դրամով և կազմել է 11.89 դրամ մեկ ռուբլու դիմաց: