ՀՀ ԴՐԱՄՈՎ ՏՐՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ԾԱՎԱԼԸ ԱՃԵԼ Է 2.1 ՄԻԼԻԱՐԴՈՎ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնել են, որ մայիսի 4-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 13.5 մլն ԱՄՆ դոլար:
Ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածի հետ համեմատած դրամով տրամադրված վարկերի ծավալը աճել է 2.1 միլիարդ դրամով, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը նվազել է 3.5 միլիոն դոլարով: