ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGB08203157 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՈՒՄ 21/05/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` մայիսի 21-ին, տեղի է ունեցել AMGB08203157 թողարկման պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ, որի ընթացքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 864 167 000 դրամ, իսկ բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը` 500 000 000 դրամ: Հետգնված պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմել է 8.01%: Աճուրդին մասնակցել են 5 գործակալ: