
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ AMGT2610B093 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ 2009թ. մայիսի 12-ին կայացած պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT2610B093 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդի ընթացքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 2 652 500 000 դրամ, այդ թվում` դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների ծավալը` 2 605 000 000 դրամ, դիլերների կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկություններ չեն եղել և գանձապետական պահառուի կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը կազմել է 47 500 000 դրամ: Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 000 000 000 դրամ:
Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը կազմել է 11.1499%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 10.9550%:
Աճուրդին մասնակցել են 13 դիլեր: