
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՈՒՆԻՍԻ 18-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ AMGB10072186 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. հունիսի 18-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության AMGB10072186 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
Տեղաբաշխման ծավալը կկազմի 1 000 000 000 դրամ, արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը`10%: Արժեկտրոնների վճարման պարբերականությունը կիսամյակային է: Պարտատոմսերի ձեռք բերման նվազագույն ծավալը սահմանվում է 10 000դրամ, քայլը` 1000 դրամ: Աճուրդը կկայանա 2009 թ. հունիսի 18-ին ժամը 10.30-ին` ՀՀ կենտրոնական բանկում:
Աճուրդին կարող են մասնակցել գործակալները: