
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ AMGN60052135 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացրել են, որ 2009թ. մայիսի 22-ին կայացած ՀՀ պետական միջին ժամկետայնության արժեկտրոնային AMGN60052135 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդին ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 960 000 000 դրամ, իսկ ներկայացված ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 160 000 000 դրամ: Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը 1 500 000 000 դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը կազմել է 14.7200%, իսկ միջին կշռված եկամտաբերություն` 14.1809 %:
Աճուրդին մասնակցել են 5 գործակալ: