ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGN36265126 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 25/08/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. օգոստոսի 25-ին կայացած ՀՀ պետական միջնաժամկետ արժեկտրոնային AMGN36265126 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդի ընթացքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 3 480 000 000 դրամ, իսկ ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 470 000 000 դրամ:
Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 2 000 000 000 դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը կազմել է 9.7730%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 9.5720%:
Աճուրդին մասնակցել է 4 գործակալ: