
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ AMGT52255104 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ 26/05/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ 2009թ. մայիսի 26-ին կայացած պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52255104 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդին ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 2 590 600 000 դրամ, այդ թվում` դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների ծավալը կազմել է 2 554 600 000 դրամ և այդ թվում` դիլերների կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 36 000 000 դրամ, գանձապետական պահառուի կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկություններ չեն եղել:
Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 000 000 000 դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը կազմել է 11.5000%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 11.3739%:
Աճուրդին մասնակցել են 14 դիլեր: