
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ AMGT52285101 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
ՀՀ կենտրոնական բանկից հայտնում են, որ 2009թ. մայիսի 29-ին կայացած պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52285101 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդի ընթացքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 2 157 000 000 դրամ, այդ թվում` դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների ծավալը` 2 141 000 000 դրամ, իսկ դիլերների կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը`16 000 000 դրամ: Գանձապետական պահառուի կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկություններ չեն եղել:
Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 000 000 000 դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը կազմել է 11.3400%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 11.2211%:
Աճուրդին մասնակցել են 11 դիլեր: